Մեա կուլպա կամ մեղքն իմն է. Ռիչարդ Միլս

«Հայկական ժամանակին»-ի կայքը լուսանկարներ էր հապարակել, որում երևում էր՝ ինչպես է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի մեքենան կայանել հետիոտնային անցման վրա, դեսպանն այս հրապարակմանը արձագանքելով ասել է. «Մեա կուլպա կամ մեղքն իմն է: Շնորհակալ եմ «Հայկական ժամանակին»/ Armtimes.com-ին երեկ քաղաքի կենտրոնում հետիոտնային անցման վրա իմ մեքենայի կարճատև կայանման հանգամանքը մատնացույց անելու համար: Ցավում եմ, որ դա անհարմարություն է պատճառել հետիոտներին և նրանք ստիպված են եղել փողոցը հատելու համար շրջանցել իմ մեքենան»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել