Հանրային ծառայողը պարտավոր է հարգել հանրության բարոյական կանոնները. Գևորգ Դանիելյան

Արդարադատության նախկին նախարար, իրավագիտության պրոֆեսոր Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Տհաճ թեմա է, բայց չանդրադառնալն էլ ճիշտ չէ: Քծնանքը էթիկայի կանոնների խախտում է, մասնավորապես «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի համաձայն, հանրային ծառայողը պարտավոր է. «…. հարգել հանրության բարոյական կանոնները». կարծում եմ, որևէ մեկը չի պնդի, թե մեր հանրությունը քծնանքը վարքագծի բնականոն նորմ է համարում: Քծնանքը և այն «գիտականորեն» արդարացնողներն ու հիմնավորողները ուղիղ ճանապարհ են հարթում դեպի գավառականություն՝ իր բոլոր անտանելի հետևանքներով հանդերձ: Ի միջի այլոց, նախկիններին ամենակրքոտը հայհոյում են հենց նրանց քծնողները (այս երևույթն արդեն հոգեբանները կբացատրեն)….»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել