Վարչապետ Կարեն Կարապետյանը խոսեց կրճատումներից և աշխատավարձերից

Շուրջ 3000 մարդ կրճատվել է պետական կառավարման համակարգում: Այս մասին այսօր կառավարությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա տեղեկացրեց, որ այս կրճատումները տեղի են ունեցել նախարարությունների, գերատեսչություները, ՊՈԱԿ-ներն ու ԾԻԳ-երի օպտիմալացման արդյունքում: Կանխատեսելով զբաղվածության և գործազրկության առնչվող մտահոգությունները վարչապետը ասաց, որ հաճախ մարդիկ արհեսական գործառույթներ են ունեցել, որոնց կարիքը չի եղել:

Նա նաև համաձայնեց, որ պետական ծառայողի աշխատավարձը ցածր է. «Մենք քայլ առ քայլ պետք է գնանք, որ պետական ծառայողի աշխատողի վարձատվությունը կախված լինի այն աշխատանքից, որ նա իրականացնում է, աշխատավարձերը շատ ցածր են, նույնիսկ միջին հանրապետականից, մեր համար խնդիր է սա»,- նշեց գործադիրի ղեկավարը:

Կարեն Կարապետյանը խոստովանում է՝ պետական համակարգի կառավարման մարմիններում կան բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր, ինչև փոխկապակցվում է նաև աշխատավարձերի ցածր լինելու հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել