Հրազդանում հունվարի 12-ի գիշերը դանակահարություն է տեղի ունեցել:
Տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նշենք, որ դեպը տեղի է ունեցել ժամը 01:14-ին: «Հրազդան» ԲԿ-ից ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, աջ ամրակային շրջանի կտրած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1985 թվականին ծնված մի տղամարդ:
Այս պահին պարզվում են դեպքի հանգամանքները. կատարվում է քննություն: