Կառավարությունը այսօր հաստատեց իր գործունեության պլանը 2017թ.-ին: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց նածագիծը, որով հաստատվում են կառավարության 2017թ. միջոցառումների ծրագիրը, գերակա խնդիրները, գործունեության միջոցառումների հիմնավորումները և գերակա խնդիրների հիմնավորումները:
Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ կառավարության աշխատանքային պլանում առկա է 140 գերակա խնդիր, 160 միջոցառում. «Առաջին անգամ նախատեսվում է նաև ենթախնդիրներ՝ սահմանվելով դրանց ժամանակացույցը»,- նշեց նա:
Հարցը ներկայացնելուց հետո ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը դիմելով վարչապետին առաջարկեց հնարավորություն տալ ևս երեք օր քննարկել կառավարության աշխատակազմի հետ ծրագիրը, քանի որ ժամկետների հարց կա:
Ստորև ներկայացնում ենք ծրագրի հավելվածները.