«Հայաստանի հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն Բանակի օրը Հայաստանում համարվում է ոչ աշխատանքային օր, որը նշվում է հունվարի 28-ին:
Քանի որ այս տարի հունվարի 28-ը համընկել է ոչ աշխատանքային` շաբաթ օրվա հետ, ուստի աշխատողները այս տարի Բանակի օրը կտոնեն շաբաթ օրը` անընդմեջ հանգստանալով ընդամենը հունվարի 28-ին և 29-ին՝ շաբաթ և կիրակի օրերին: