ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել, որում ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի N 1304-Ա որոշումը՝
Էմիլ Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից` իր դիմումի համաձայն»։