Ամանոր և Ծննդյան տոներ` նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր): Այս մասին ասվում է Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում:
ՀՀ Աշխատանքային օրենսգիրքն էլ սահմանում է, որ ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:
Սա նշանակում է, որ դեկտեմբերի 30-ը նախատոնական է, ուստի աշխատողներն իրավունք ունեն սովորականից շուտ ավարտել աշխատանքային օրը և աշխատանքից դուրս գալ ժամը 17:00-ին: