Դատավոր Դավիթ Հարությունյանը արդարացման դատավճիռ կայացրեց

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի դատավոր, նույն դատարանի նախագահ Դավիթ Հարությունյանն այսօր արդարացման դատավճիռ է կայացրել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը, նա մասնավորապես նշել է.

«Տարվա ավարտին աշխատանքային լավ նորություն՝ այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը /Դ.Հարությունյան/ ամբողջությամբ արդարացրեց 3 պաշտպանյալներիս ՝ ՀՀ քր.օր-ի 309 և 314 հոդվածներով: Արդարությունը մեր երկրում ամենապահանջված և պակաս երևույթներից է, և արդարացի դատական ակտերը և դատավորները կարող են այդ պակասը էականորեն լրացնել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել