Հատկացվել են մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր

ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության առողջության առաջնային պահպանման օղակի բժշկական հաստատություններին հատկացրել է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից ստացված մարդասիրական օգնության`հակաալերգիկ, սրտանոթային (հեղձուկամարիչներ, ռիթմակարգավորիչներ), հակագերճնշումային, հակախոցային, հակապարկինսոնային, ոչ ստերոիդային հակաբորբոքային, հակախոլեստերինային և այլ դեղեր.

Ցիտերիզին 10մգ N7

Վերապամիլ հքլ ԴՁ դհտ 180մգ N500

Ապրիսո (մեսալամին) ԴՁ դպճ 0,375գ N120

Լանսոպրազոլ ԵԱ դպճ 15մգ N30

Լովաստատին դհտ 10մգ N60

Կարբիդոպա/Լևոդոպա ԴՁ դհտ 25/100մգ N10x10 (Նակոմ)

Կարբիդոպա/Լևոդոպա ԴՁ դհտ 50/200մգ N10x10 (Նակոմ)

Կարվեդիլոլ դհտ 6,25մգ N100

Մոտրին (իբուպրոֆեն) գելային դպճ 200մգ N120

Տրիամցինոլոն ացետոնիդ նրբաքսուք 0,025% 80գ

Ցելեկոքսիբ դպճ 200մգ N10x10

Գաբապենտին դպճ 100մգ N100 U GB5020

Նշենք, որ մարդասիրական օգնության ճանապարհով ստացվող բոլոր դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն և, միայն դրական արդյունքի դեպքում է թույլատրվում դրանց ներմուծումը և բաշխումը: Ուստի, ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված իր կողմից բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը և արդյունավետությունը։

ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հունվարի 27-ի թիվ 74-Ն հրամանի 5-րդ կետի համաձայն` մարդասիրական օգնությամբ ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր հիվանդներին, ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական խմբի պատկանելությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել