Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Ուսուցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն ունի 19 հաստիքային միավոր և վերջինիս տարեկան պահպանման ծախսերը կազմում են շուրջ 110 մլն (հարյուր տասը) ՀՀ դրամ: Կառավարությունն այսօր որոշեց ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող գործառույթները և վերջիններիս իրականացման համար անհրաժեշտ 110 մլն (հարյուր տասը) ՀՀ դրամ գումարները փոխանցել ՀՀ ֆինանսների նախարարությանը և կրճատել հաստիքները:
Նշվում է, որ նախարարությունը նշված գործառույթները կիրականացնի այլ կազմակերպությունների միջոցով՝ տնտեսելով հատկացվող միջոցները, որոնք հետագայում կուղղվեն ՀՀ պետական բյուջե:
Ներկայումս ՊՈԱԿ-ի կրեդիտորական պարտավորությունները մոտավոր կազմում են 40,738 դրամ, իսկ դեբիտորական պարտավորությունները` 136.105 դրամ: