Կառավարությունն այսօր որոշեց նշանակել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորին: Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյան, համաձայն այդ որոշման՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում նշանակվեց Արմեն Մուրադյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց պարոն Մուրադյանին և ասաց. «Ձեզնից ակնկալում ենք բառացիորեն կրիտիկական փոփոխվող փայլուն ընթացք»:
Նշենք, որ Արմեն Մուրադյանը նախկինում զբաղեցրել է Առողջապահության նախարարի պաշտոնը: