Հայտնաբերել են 59-ամյա անձի դի

Դեկտեմբերի 29-ին, ժամը 10.30-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել 1959 թ. ծնված Զ. Ղ.-ի դին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել