Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես են ջրասուզակներն աշխատում ջրի հատակից դուրս բերել վթարված Տու-154-ի մասերը:
Նշենք, որ արդեն ցամաք է դուրս բերվել զոհերից 15-ի դիերը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին Սոչիից սիրիական Լաթաքիա թռչող ինքնաթիռը թռիչքից րոպեներ անց վթարի է ենթարկվել և ընկել Սև ծովը: Օդանավում 92 ուղևորներ են եղել, այդ թվում լրագրողներ, երաժշտական անսամբլ, հայտնի բժիշկ Ելիզավետա Գլինկան: