Նոր բնակարաններ` Տիգրան Մեծ պողոտայի 47 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը մայրաքաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 47 հասցեի 4-րդ աստիճանի վթարային շենքում բնակվող վերջին 8 ընտանիքին է հանձնել նորակառույց շենքերում բնակարան հատկացնելու մասին Երևանի քաղաքապետի որոշումներն ու բնակարանների բանալիները:

Քաղաքապետի տեղակալը շնորհավորել է նոր բնակարանների տերերին և ևս մեկ անգամ հիշեցրել, որ սահմանված կարգով բնակիչները համապատասխան ժամկետներում պետք է ազատեն հին, վթարային բնակարանները:
Բնակիչները շնորհակալություն են հայտնել Ամանորի նախաշեմին խնդրին վերջնական լուծում տալու և բնակության համար անհրաժեշտ հարմարություններով ապահովված բնակարններ տրամադրելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել