Դաշնային անվտանգության աշխատակիցը, ով ականատես է եղել Սոչիից Սիրիա մեկնող ինքնաթիռի կործանմանը, այդ մասին պատմել է լրատվամիջոցներին, հաղորդում է «Коммерсант»-ը:
Ականատեսի խոսքերով՝ ինքնաթիռը թռչելով Ադլեր օդանավակայանից փոխարենը բարձրություն վերցնի, սկսել է արագ ցած իջնել դեպի ծովի մակերևույթը:
Լրատվամիջոցի զրուցակցի մոտ տպավորություն է ստեղծվել, թե ինքնաթիռը փորձել է վայրէջք կատարել հենց ծովի վրա, ընդ որում՝ «Տու-154»-ը գնացել է ոչ այնքան մեծ արագությամբ, ականատեսը հարվածի ժամանակ ինքնաթիռի դիրքը համեմատել է դիմացի հատվածը վեր բարձրացրած մոտոցիկլի հետ:
Սահմանապահն ասել է նաև, որ ինքնաթիռը ծովին հարվածել է պոչի հատվածով, որն առանձնացել է ու արագ իջել ջրի հատակը:
Հիշեցնենք, որ կիրակի օրը Սոչիից սիրիական Լաթաքիա մեկնող ռազմական ինքնաթիռը թռիչքից րոպեներ անց ընկել է Սև ծովը:
Իրավաբան.net