Դուրս է բերվել կործանված Տու-154-ի առաջին սև արկղը

«Ֆալկոն» ստորջրյա սարքը 17 մետր խորության վրա գտել է կործանված Տու-154 ինքնաթիռի առաջին սև արկղը՝ հայտարարել է ՌԴ ՊՆ-ն: Այս մասին հաղորդում է РиаНовости-ն:

«Ողջ գիշերվա ընթացքում որոնողական աշխատանքները առանց դադարի շարունակվել են: Մոսկվայի ժամանակով 5:42-ին ցամաքից 1600 մետր հեռավորության վրա, 17 մետր խորության վրա հայտնաբերվել է սև արկղը»,-ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ փրկարարենրը հաղորդել էին, որ գտել են ինքաթիռի պոչամասի կտորները, որտեղ գտնվել է արձանագրիչը:

Հիշեցնենք, որ Սոչիից Սիրիա թռչող ռազմական Ту-154 ինքնաթիռը 05:40-ին՝ թռիչքից րոպեներ անց կորել է ռադարների տեսանելիության դաշտից: Ինչից հետո կործանվել և հայտվել է Սև ծովում: Ինքնաթիռի 92 ուղևորները մահացել են: 1484545940

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել