Էլեկտրոնային առողջապահության (e-health) համակարգի ներդրումը ներառված է ՀՀ կառավառության 2017 թվականի գերակա խնդիրների ցանկում: Հայտնում են առողջապահության նախարարությունից։
Համակարգի նպատակն է ապահովել քաղաքացիների՝ բժշկական հաստատություններ այցելությունների գրանցումը, մատուցված բժշկական ծառայությունների, դրանց ֆինանսավորման, դեղերի դուրս գրման, բժշկական գրանցումների, հիվանդության պատմագրերի էլեկտրոնային վարումը:
Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը մի կողմից թույլ կտա ավտոմատացնել և դյուրացնել բժշկական հաստատությունների՝ սպասարկող և բժշկական անձնակազմի գործավարությունը, նվազեցնել առկա փաստաթղթաշրջանառությունը և թղթային գրանցումները, բժշկին ապահովել քաղաքացու հիվանդության պատմության առցանց հասանելիությունը, իսկ մյուս կողմից` ՀՀ քաղաքացիներին տրամադրել բժշկական հաստատություններ այցերի առցանց պլանավորումը, ինչպես նաև սեփական հիվանդության պատմության դիտման հնարավորությունը:
Այս համակարգի ներդրման շրջանակներում բժշկական հաստատությունների մասնագետների համար պատրաստվել են ուսումնական նյութեր, որոնց միջոցով կարելի է ամբողջությամբ անցնել համակարգի ուսուցման դասընթացը:
Մշակված ուսումնական նյութերին,դրանց թարմացումներին և համալրումներին կարող եք ծանոթանալ ՀՀ ԱՆ պաշտոնական կայքի ՏԵՂԵԿԱՏՈՒ ՀԱՐԹԱԿ/ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ դարանում:
Իրավաբան․net