Թողարկվել են նոր հուշադրամներ

ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 26-ից շրջանառության մեջ է դրել  «Բոստոնի լաբիրինթոս» և «Վաալսի լաբիրինթոս» արծաթե հուշադրամները:
«ԲՈՍՏՈՆԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍ» ՀՈՒՇԱԴՐԱՄ
boston-usa_big
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «DRAM 5000 ԴՐԱՄ» և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2016»: Փոքր շրջագծով մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»: Հուշադրամի կենտրոնում պատկերված են Բոստոնի «Հայկական ժառանգության այգի» լաբիրինթոսը, Հայոց ցեղասպանությունից փրկված ներգաղթյալների պատվին կանգնեցված հուշարձանը և քաղաքի համայնապատկերը: Շրջագծով «BOSTON  USA», «ԱՄՆ ԲՈՍՏՈՆ» մակագրություններն են և ազգային զարդանախշ:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Բոստոնի «Հայկական ժառանգության այգի» լաբիրինթոսի գծապատկերը՝ հավերժության նշանը կենտրոնում: Շրջագծով «LABYRINTHS OF THE WORLD», «ԱՇԽԱՐՀԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍՆԵՐԸ» մակագրություններն են:
 
Հուշադրամը պարունակում է գնդակ, որը տեղաշարժվում է լաբիրինթոսի ճանապարհներով:
 
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը        5000 դրամ
Մետաղը և հարգը              արծաթ 9250
Քաշը                                   62,2 գ
Ձևը                                     անհատական
Որակը                                պրուֆ
Դրամաշուրթը                    հարթ
Տպաքանակը                      մինչև 2000 հատ
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
 
vaals-netherlands_big
«ՎԱԱԼՍԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍ» ՀՈՒՇԱԴՐԱՄ
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «DRAM 5000 ԴՐԱՄ» և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2016»: Փոքր շրջագծով մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»: Հուշադրամի կենտրոնում պատկերված է Վաալսի «Երեք երկրների սահմանակետ» լաբիրինթոսը, իսկ ներքևի հատվածում՝ Բելգիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի սահմանների հատումը խորհրդանշող հուշարձան: Շրջագծով «VAALS NETHERLANDS», «ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐ ՎԱԱԼՍ»մակագրություններն են և ազգային զարդանախշ:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Վաալսի «Երեք երկրների սահմանակետ» լաբիրինթոսի գծապատկերը՝ դիտակետը կենտրոնում: Շրջագծով «LABYRINTHS OF THE WORLD», «ԱՇԽԱՐՀԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍՆԵՐԸ» մակագրություններն են:
 
Հուշադրամը պարունակում է գնդակ, որը տեղաշարժվում է լաբիրինթոսի ճանապարհներով:
 
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը         5000 դրամ
Մետաղը և հարգը              արծաթ 9250
Քաշը                                   62,2 գ
Ձևը                                     անհատական
Որակը                                պրուֆ
Դրամաշուրթը                    հարթ
Տպաքանակը                      մինչև 1500 հատ
           
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել