Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից հաղորդում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են հոգևոր սպասավորների նշանակումներ:
Ըստ աղբյուրի՝ Արժանապատիվ Տ. Պարգև քահանա Բալ-Գևորգյանը ծառայության է կոչվել Արարատյան Հայրապետական թեմում: Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Արժանապատիվ Տ. Հայկազ քահանա Մասոյանն իր հոգևոր սպասավորությունը կբերի Կոտայքի թեմում:
Բարեշնորհ Հրայր սարկավագ Լալայանը ծառայության է նշանակվել ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդությունում:
Իրավաբան.net