Սոչիից Սիրիա ուղևորվող և Սև ծովում կործանված ռուսական օդանավում 93 զոհերի մեջ եղել է նաև ազգությամբ ռուս բժշկուհի Ելիզավետա Գլինկան, ով հայտնի է բժիշկ Լիզա անվամբ, իր մարդասիրական ծրագրերով: Նրա օգնությունը ապրիլյան քառօրյա պատերազմին հասել է նաև Արցախ:
Բժիշկ Լիզան ծնվել է Մոսկվայում՝ զինվորականի և բժիշկ-դիետոլոգի ընտանիքում: Նրանց ընտանիքում իրենից և իր եղբորից բացի ապրել են նաև երկու զարմիկները, ովքեր որբ էին մնացել: 1986 թ.-ին Գլինկան ավարտել է Ն.Ի Պիրոգովայի անվան Մոսկվայի երկրորդ բժշկական ինստիտուտը, 1991թ.-ին ստացել է երկրորդ բժշկական կրթությունը:
Նա ապրել է ԱՄՆ-ում, Ուկրաինայում: 1999 թ-ին հիմնադրել է Կիևի ուռուցքաբանության հիվանդանոցին կից առաջին ապաստարանը: Եղել է «Հույս» աջակցության հիմնադրամի անդամ, ԱՄՆ VALE Hospice International կազմակերպության հիմնադիր տնօրենը:
2007 թ-ին Մոսկվայում հիմնադրել է «Справедливая помощь» բարեգործական ֆոնդը, որը բժշկական օգնություն է ցուցաբերել քաղցկեղով մահամերձ հիվանդներին, անապահով և անտուն հիվանդներին:
Բժիշկ Լիզայի կազմակերպմամբ օգնություն են ստացել նաև Ռուսաստանում անտառային հրդեհներից տուժածները, Կրիմսկի ջրհեղեղից տուժածները:
2012 թվականի հունվարին առանց զգուշացման սառեցվել են ֆոնդի հաշիվները, չնայած դրան, գործունեությունը շարունակվել է:
2015 թվականից սկսած Ելիզավետա Գլինկան մի քանի անգամ եղել է Սիրայում և հումանիտար օգնություն է ցուցաբերել տեղաբնակներին:
РиаНовости ռուսական կայքում նշվում է, որ նրա ղեկավարած հիմնադրամն ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ աջակցել է նաև Արցախին: «Այնտեղ խոսում են հրադադարի մասին: Ես խոսել եմ այնտեղի վիրաբույժների հետ, կազմվել է բժշկական գործիքների ցանկ՝ վնասվածքաբանության և վիրաբուժության մանակական կենտրոնի համար: Մենք կգնենք և կուղարկեն դրանք: Դոնեցկի երեխաների տարհանումից հետո ինքներս կգնանք այնտեղ»,-ապրիլի 5-ին իր հայտարարության մեջ նշել է բժիշկ Լիզան:
Նշենք նաև, որ երկու շաբաթ առաջ բժիշկ Լիզան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից պարգևատրվել է ինչի ժամանակ Գլինկան իր ելույթում նշել է. «Ես չեմ կարող չխոսել իմ կոլեգաների ՝ բժիշկների սպանության մասին Սիրիայում, Դոնեցկում զոհվածների մասին, հարյուրավոր երեխաների սպանության մասին՝ Դոմբասի ռմբակոծման ժամանակ, և հազար երեխաների մասին՝ թաղված Սիրիայում: Վառ հիշատակ նրանց: Պատերազմը չարիք է երկրի վրա»:
Բժիշկ Լիզան բժշկական հումանիտար օգնություն էր տանում Լաթաքիայի հիվանդանոցին, սակայն թռիչքից չոպեն անց ինքնաթիռը կործանվել է: