Սոչիի մոտ՝ Սև ծովում ՌԴ ՊՆ-ի Տու-154 ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել չորս զոհվածների մարմիններ: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով արտակարգ ծառայություններից:
«Ներկայումս հայտնաբերվել և ջրից հանվել են չորս զոհվածների մարմիններ»,-գրում է կայքը:
Նշենք, որ ինքնաթիռը կործանվել է ափից մոտ 5 կմ հեռավորության վրա, Անապայի մոտ: Կործանված ինքնաթիռի բեկորները գտնվում են 50-ից մինչև 100 մետր խորության վրա: