Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ. մարզերում ձյուն է տեղում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Շիրակի մարզ Ամասիայի Տարածաշրջանում, Գյումրի, Արագածոտնի մարզի Թալին, Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Եղվարդ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Սպիտակ, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Քաջարան և «Մեղրիի սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն:

Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», ինչպես նաև Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: 

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել