Ռուսական երեք հեռուստաընկերությունները «Звезда»-ն, «НТВ»-ն և «Первого канал»-ը հրապարակել են իրենց անձնակազմի անդամների անունները, որոնք եղել են կործանված ինքնաթիռում: «Звезда»-ից տեղեկանում ենք, որ այսօր առավոտյան Սոչիում կործանված Ту-154 ինքնաթիռով Սիրիա են մեկնել հեռուստաընկերության թղթակից Պավել Օբուխովը, օպերատոր Ալեկսանդր Սուրանովը և օպերատորի օգնական Վալերի Ռժիվսկին:
«НТВ»-ից էլ տեղեկանում ենք, որ մահացածների մեջ է թղթակից Միխայիլ Լուժեցկին, օպերատոր Օլեգ Բեստովը և ձայնային օպերատոր Եվգենի Տոլստովը:
«Первого канал»-ը նույնպես հրապարակել է իր ներկայացուցիչների անունները:
Իրավաբան.net