Կործանված ինքնաթիռում եղել են նաև հայկական ազգանուններով անձիք

Հրապարակվել է  այսօր առավոտյան Սոչիում կործանված Ту-154 ինքնաթիռում գտնվող ուղևորների անունների ցանկը: Ռուսական NTV հեռուստաընկերության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ այս ցանկում կան նաև երկու անձիք, ովքեր հայկական ազգանուններ ունեն, նրանք են`Ա.Տ. Գեորգիյան (Георгиян А.Т.) և Ա.Ի. Վահանով (Ваганов А.И.):

Ըստ աղբյուրի` Վահանովը զինվորական է, կոչումով գնդապետ, Գեորգիյանը Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամ է:

Նշենք, որ ինքնաթիռում եղել են նաև լրատվամիջոցների 9 ներկայացուցիչներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել