Ի՞նչ եղանակ է սպասվում այսօր

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` դեկտեմբերի 25-ին հանրապետության տարածքը կգտնվի Միջերկրածովյան ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում: Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն. առանձին հատվածներում՝ մասնավորապես Արարատյան դաշտում, Վայոց ձորում և Երևանում՝ ինտենսիվ ձյուն: Լեռնային գոտիներում և լեռնանցքներում սպասվում է բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-ին բոլոր մարզերում գիշերը կբարձրանա 13-15, ցերեկը՝ 6-8 աստիճանով:

Այս առումով ԱԻՆ Հիդրոմետի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշել է. «Երկու օր առաջ առավոտյան ժամը 08-ին Երևանում -20 էր, այսօր -7»:

Նշենք, որ այսօր` դեկտեմբերի 25-ին սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր տեսանելիություն: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 25-ին` հատկապես գիշերները, կբարձրանա 13-15, ցերեկները՝ 6-8 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ ձյուն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել