Մի շարք ավտոճանապարհներին տեղում է ձյուն, առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի մարզերում, Կոտայքի մարզի Աբովյան, Եղվարդ, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Վարդենիս, Արագածոտնի մարզի Աշտարակ, Սյունիքի մարզի Գորիս, Քաջարան քաղաքներում և  «Մեղրիի սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն:

Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Ստեփանավան-Ալավերդի-Օձուն, Վանաձոր-Դիլիջան, Գորիս-Սիսիան-«Զանգեր», Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին, ինչպես նաև Շիրակի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել