Հայ դիրքապահների վրա կրակել են հաստոցավոր ավտոմատ նռնականետերից

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, դիպուկահար հրացաններից և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  շուրջ 40 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է  ավելի քան  400 կրակոց:

ՊԲ առաջապահ ուժերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել