Տեղի է ունեցել պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ

Դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ արժեկտրոնային AMGN60294177թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ: Հայտնում են ֆինանսների նախարարությունից։

Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 821 894 000 դրամ, հետգնված ծավալը` 500 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 515 329 300 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 6.5000 տոկոս է:

Հետգնմանը մասնակցել է 3 գործակալ:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել