Լիբիական օդանավը գրաված անձինք համաձայնել են ազատ արձակել պատանդներին: Ինքնաթիռում եղել է 118 մարդ: Այս մասին նորությունները պարբերաբար հայտնել է Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը՝ գրառումներ անելով Թվիթերյան իր էջում. տեղեկացնում է Times of Malta-ն:
Ուղևորներն ազատ են արձակվել շուրջ 4 ժամ պատանդառվելուց հետո:
Ինչպես արդեն հայտնել էինք Ներքին չվերթ իրականացնող Լիբիական Afriqiyah Airways ավիաընկերության A320 ինքնաթիռը, գրավվել է երկու օդահենների կողմից: Նրանց ձեռքին նռնակ է եղել և սպառանցել են պայթեցնել ինքնաթիռը: Օդանավում 118 մարդ կա, որից 7-ը օդանավի աշխատակիցներ էին: Օդահենների պահանջով ինքնաթիռը վայրէջք էր կատարել Մալթայում:
Լուսանկարները՝ tribune.com-ի