Վարչապետը ստորագրել է ՀԱՊԿ կիբերանվտանգության ապահովման համաժողովի ծախսերի մասին որոշումը

ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել, որի համաձայն.

«Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
Նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների կիբերանվտանգության ապահովման համաժողովը 2016 թվականի հոկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու կապակցությամբ հյուրերի (150 անձ) կեցության, սննդի, պաշտոնական ճաշկերույթի, հուշանվերների ձեռքբերման, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահի, մշակութային միջոցառումների, գրասենյակային և այլ ծախսերը՝ 6,940.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ներկայացված հաշվետվության»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել