ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, ըստ որի.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Կրթության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, մատաղ սերնդի ուսուցման և հայեցի դաստիարակության գործում ունեցած վաստակի համար Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Գուրգեն Վրեժի Մելիքյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»:
Նախագահի կողմից պարգևատրումը տեղի է ունեցել այսօր ԵՊՀ-ում:
Ներկայացնում ենք պարոն Մելիքյանի կենսագրությունը.
1958 – 1962 թթ. ԵՊՀ բանասիրության ֆակուլտետ` արևելյան լեզուների և գրականության բաժին
1963 թ. ԵՊՀ բանասիրության ֆակուլտետ` արևելյան լեզուների և գրականության բաժին` ասպիրանտուրա
1984 թ. բ.գ.թ.(Ph.D.) Թբիլիսիի պետական համալսարան, Վրաստան
2009 թ.ից պրոֆեսորի կոչում
Մասնագիտական գործունեություն
1962 թ. բանասիրության ֆակուլտետ`արևելյան լեզուների բաժին` դասախոս, դոցենտ, պրոֆեսոր
1992 թ.-ից առ այսօր`Արևելագիտության ֆակուլտետի դեկան
Կարդացվող դասընթացներ
Ժամանակակից պարսկերեն, Թարգմանության տեսություն և պրակտիկա, Հրեական պարսկերեն
Գիտական հետաքրքրությունների շրջանակ
Ժամանակակից պարսկերենի քերականություն, պարսից բանասիրության և գաղտնալեզուների ուսումնասիրության խնդիրներ, հայերենի և պարսկերենի լեզվական փոխառնչություններ, հայ արևելագիտության պատմության հիմնահարցեր
Միջազգային կոնֆերանսների և սեմինարների մասնակցություն
Ասիական և հյուսիասամերիկյան գիտությունների 26-րդ միջազգային գիտաժողով, «Սուֆիզմի գովքը Յունուս Էմրեի «Դիվան»-ում», Մոնրեալ, Կանադա 2006
Հասարակական գործունեություն
1998 թ.ից` «Գուրգեն Մելիքյանի`Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի» գործադիր տնօրեն
Պետական մրցանակներ և պատվավոր կոչումներ
«Խոպան հողերի յուրացման» մեդալ` 1965 թ.
«Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշան` 1999 թ.
«Մովսես Խորենացի» մեդալ` 2006 թ.
«Գարեգին Նժդեհ» մեդալ` 2006 թ.
«Մեսրոպ Մաշտոց» (ԼՂՀ) շքանշան`2011թ.
ՀՀ վաստակավոր մանկավարժ, 2012թ.
Օտար լեզուներ
Հայերեն, անգլերեն, ռուսերեն, պարսկերեն, ադրբեջաներեն