Դեկտեմբերի 25-ին Երևանում կանցկացվի Ձմեռ պապերի Ամանորի բարեգործական վազքարշավ

Երևանի քաղաքապետարանի և «Երևանի կիսամարաթոն»-ի կազմակերպչական թիմի ու «Թրայքլաբ» ակումբի հետ համատեղ դեկտեմբերի 25-ին` ժամը 10:00-ին, «Նոր տարին Երևանում 2017» ծրագրի շրջանակում կմեկնարկի «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ձմեռ պապի հանդերձանքով հարյուրավոր վազորդները «Վազիր և օգնիր» կարգախոսով մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում կվազեն շուրջ 5 կմ տարածություն:
Արդեն ավանդական դարձած Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին նվիրված վազքարշավը կմեկնարկի Հանրապետության հրապարակից:
Վազքին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, երեխաներն էլ՝ ծնողների հետ։
Բոլոր մասնակիցները կստանան Ձմեռ պապի համազգեստ:
Ամանորյա վազքին մասնակցելու առնչությամբ հարցերը կարող եք ուղղել [email protected] հասցեով կամ զանգահարել 055886637 հեռախոսահամարով:
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի դեկտեմբերի 24-ը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել