Դեկտեմբերի 23-ին, ժամը 09.38-ին որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Ժամը 11.30-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են:
Հիշեցնենք, որ ս. թ. հոկտեմբերի 31-ին, ժամը 14.33-ին ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա լճափից երկու քաղաքացի նավակով դուրս էին եկել Սևանա լիճ ձկնորսության և չէին վերադարձել։
Դեպքի վայր էին մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Պարզվել էր, որ կորել են Նորատուս գյուղի բնակիչներ Ա. Ա.-ը և Ա. Կ.-ը։
Ութօրյա որոնողական աշխատանքների արդյունքում՝ նոյեմբերի 9-ին, ժամը 16.03-ին ջրափրկարարներն ափից մոտ 13 կմ հեռավորությունից հայտնաբերել էին 1992 թ. ծնված Ա. Ա.-ի դին: