Ձեզ ենք ներկայացնում Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանների և մասնավորի կողմից նախատեսված տոնական միջոցառումների օրացույցը: Նշենք, որ այս տարի մայրաքաղաքում տոնական միջոցառումները կշարունակվեն մինչև 2017 թվականի հունվարի 13-ը ներառյալ: Բուկլետում զետեղված է նաև սահադաշտերի, սննդի և ժամանցի այլ վայրերի մասին տեղեկատվությունը: Ի դեպ, այս տարի առաջին անգամ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով հունվարի 2-ից կգործեն Երևանի քաղաքապետարանի ենթակայության Երևան քաղաքի պատմության, «Էրեբունի» պատմահնագիտական և Ժամանակակից արվեստի թանգարանները:
1) Դեկտեմբերի 10-Հունվարի 6
«Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառ 2017»
- Հյուսիսային պողոտա
13։00-22։00 տոնավաճառ՝ նվիրված Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին, հուշանվերներ, տոնական զարդեր, քաղցրավենիք
2) Դեկտեմբերի 17-ից /ձմռան ամիսներին/
«Ձմեռային այգի»
- Երազ այգի /Թբիլիսյան խճուղի 1/8/,Արաբկիր վարչական շրջան
17։30 Ամանորի հեքիաթային մթնոլորտ, սառցե կառույցներ, սղարաններ, սահադաշտ
3) Դեկտեմբերի 19
Երևանի տոնական լույսերի միացում
- Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում
19։00 միացվելու են գլխավոր տոնածառի, վարչական շրջանների տոնածառերի, ինչպես նաև մայրաքաղաքի տոնական լույսերը
4) Դեկտեմբերի 19-Հունվարի 13
«Սառցե քաղաք»
- Ազատության հրապարակ
19։00 Ամանորի հեքիաթային քաղաք, սառցե կարույցներ, կարուսելներ, դղյակներ, Ձմեռ պապու տնակ
5) Դեկտեմբերի 19
«Թող որ լույսով լցվի ամեն տուն»
- Կենտրոնական զբոսայգի,Նուբարաշեն վարչական շրջան
18։00 տոնածառի լույսերի միացմանը նվիրված միջոցառում
6) Դեկտեմբերի 23
«Մեր ուրախ Ամանորը»
- Տ.Պետրոսյան-Փիրումյան փողոցների խաչմերուկ, Դավթաշեն վարչական շրջան
13։00 զվարճալի տոնական ծրագիր
7) Դեկտեմբերի 23
«Շնորհավոր Նոր Տարի»
- Դավիթ Անհաղթի պուրակ, Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջան
16։00 Ամանորի տոնական միջոցառում
8) Դեկտեմբերի 23
«Գալդ բարի՛, Նոր Տարի»
- Անդրեասյանի անվան երաժշտական դպրոց, Նորք-Մարաշ վարչական շրջան
14։00 Ամանորի տոնական համերգային ծրագիր
9) Դեկտեմբերի 23-Հունվարի 13
Մոսկվայի «Շապիտո» կրկես
- Կոմիտասի անվան զբոսայգի, Շենգավիթ վարչական շրջան
17։00 «Ամանորի անակնկալներ» ծրագիր փոքրիկների համար
10) Դեկտեմբերի 25
Ձմեռ պապիկների Ամանորի վազք
- Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Աբովյան պուրակ-Հանրապետության հրապարակ
10։00 մարաթոնի մեկնարկ
11) Դեկտեմբերի 26
«Ամանորը Կենտրոնում»
- Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանի հարակից պուրակ, Կենտրոն վարչական շրջան
14։00 Ամանորի տոնական միջոցառում
12) Դեկտեմբերի 26
«Գալդ բարի՛, Նոր Տարի»
- Մարզամշակութային կենտրոն, Նուբարաշեն վարչական շրջան
15։00 Ամանորի տոնական միջոցառում
13) Դեկտեմբերի 28
«Ուրախ Ամանոր»
- Արմենիա բ/կ հարող զբոսայգի,Աջափնյակ վարչական շրջան
14։00 Ամանորի մանկական զվարճալի ծրագիր
14) Դեկտեմբերի 28
«Շնորհավոր Նոր Տարի»
- Վ. Դավթյանի անվան զբոսայգի, Արաբկիր վարչական շրջան
15։00 Ամանորի տոնական ծրագիր
15) Դեկտեմբերի 28
«Ամանորն Ավանում»
- Ընտանիքի այգի, Ավան վարչական շրջան
18։00 Ամանորի համերգային ծրագիր և հրավառություն
16) Դեկտեմբերի 29
«Շնորհավոր Ամանոր»
- Գարեգին Նժդեհի հրապարակ, Շենգավիթ վարչական շրջան
18։00 Ամանորի տոնական համերգային ծրագիր
17) Դեկտեմբերի 29
«Ուրախ Ամանոր»
- Թումանյան թաղամասի այգի,Ավան վարչական շրջան
18։00 Ամանորի համերգային ծրագիր և հրավառություն
18) Դեկտեմբերի 30
«Գալդ բարի՛, Նոր Տարի»
- Երիտասարդական զբոսայգի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան
14։00 Ամանորի տոնական համերգային ծրագիր
19) Դեկտեմբերի 31
«Միասի՛ն դիմավորենք Նոր Տարին»
- Հանրապետության հրապարակ
22։00-01։00 Ամանորի տոնական ծրագիր մայրաքաղաքի գլխավոր տոնածառի մոտ՝ համերգ, հրավառություն, դիսկոտեկ
20) Հունվարի 5
«Զվարճալի Ամանոր»
- Ազատության հրապարակ
15։00 մանկական զվարճալի համերգային ծրագիր
21) Հունվարի 6
«Սուրբ Ծնունդը Երևանում»
- Ազատության հրապարակ
18։00 տոնածիսական համերգային ծրագիր
22) Հունվարի 6
«Շնորհավոր Սուրբ Ծնունդ»
- Արմենակյան 272 վարչական շենքի հարակից այգի, Նորք-Մարաշ վարչական շրջան
13։00 Սուրբ Ծննդյան տոնին նվիրված համերգային ծրագիր
23) Հունվարի 6
«Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»
- Սասունցի Դավթի հարակից հրապարակ, Էրեբունի վարչական շրջան
14։00 Ամանորի տոնական համերգային ծրագիր
24) Հունվարի 13
«Հին ու Նոր Տարի»
- Ազատության հրապարակ
18։00 Ամանորի տոնական համերգային ծրագիր
25) Հունվարի 13
«Ձմեռային հեքիաթ»
- Գայի արձանի հարակից հրապարակ, Նոր Նորք վարչական շրջան
17։00 Ամանորի տոնական համերգային ծրագիր
Թանգարաններն Ամանորին
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ հունվարի 2-5, ժամը 11։00-17։00 աշխատելու են հետևյալ թանգարանները՝
- Երևանի պատմության թանգարան՝ +374 10 56 81 85 /Արգիշտիի 1/1/
- Էրեբունի պատմահնագիտական արգելոց–թանգարան՝ + 374 10 45 82 07 /Էրեբունի փող. 38/
- Ժամանակակից արվեստի թանգարան՝+374 10 53 96 37 / Մաշտոցի7/
Ձմեռային սահադաշտեր
/ձմռան ամիսներին/
«Կարապի լիճ» սահադաշտ
ամեն օր 11:00-22:00 /ընդմիջում՝ 15։ 30-18։00 /
Հեռ.՝ +374 10 38 02 79
Ռոդնինայի անվան սահադաշտ – ամեն օր 09:00-21:00/բացի կիրակիից /
Հեռ.՝ +374 1121 0108
Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սահադաշտ
ամեն օր 11։00-23։00 /ընդմիջում՝ 17։00-18։00 /
Հեռ.՝ +374 11 75 55 02