Նոր նշանակումներ և կոչումների շնորհում ԱԻՆ-ում

Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ հայ-ռուսական հումանիտար արձագանքման, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոններում, Բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման, Թիկունքի և նյութատեխնիկական ապահովման և Քաղաքացիական պաշտպանության վարչություններում, Փրկարար ուժերի վարչության ՀԱԷԿ-ի և Երևան քաղաքի փրկարարական վարչության Նաիրիտ գործարանի պահպանության հատուկ հրշեջ ջոկատներում, Երևան քաղաքի փրկարարական, ինչպես նաև՝ Արմավիրի, Սյունիքի, Լոռու մարզային փրկարարական վարչություններում:

ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանի այլ հրամաններով` ՓԾ կադրերի վարչության կազմակերպչական բաժնի պետ- վարչության պետի տեղակալ Սամվել Մանուկյանին, կադրերի վարչության կադրային գործի վարման բաժնի պետ Մարիամ Մուսայելյանին, ՓՈՒՎ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի հրամանատար Տիգրան Սուքիասյանին, Քաղաքացիական պաշտպանության վարչության ՔՊ հարցերով կառավարման մարմինների կազմակերպությունների գործունեության համակարգման բաժնի ավագ հրահանգիչ Կարեն Հարությունյանին և Գեղարքունիքի ՄՓՎ բնակչության պաշտպանության բաժնի պետ -վարչության պետի տեղակալ Գարեգին Հակոբյանին շնորհվել է փ/ծ փոխգնդապետի կոչում:

ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության բնակչության կազմակերպման բաժնի պետ Էդգար Վաղարշակյանին, ՔՊՎ ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատի հրամանատար Գարիկ Սահակյանին, Արարատի ՄՓՎ Մասիսի ՀՓՋ հրամանատար Բագրատ Դանիելյանին, Արմավիրի ՄՓՎ Արմավիրի ՀՓՋ հրամանատար Պապ Եփրեմյանին, Տավուշի ՄՓՎ ՃԿԿ ավագ հրահանգիչ Մելիք Ասիլյանին, ՓԾ ԹՆԱՎ տնտեսական բաժնի հրահանգիչ Արամ Գրիգորյանին, ՓՈՒՎ ՀԱԷԿ-ի պահպանության ՀՀՋ հրամանատարի տեղակալ Ռոման Գրիգորյանին և ՔՊՎ ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի հրամանատարի տեղակալ Կարապետ Հարությունյանին շնորհվել է փ/ծ մայորի, իսկ ՃԿԱԿ մոնիթորինգի և կանխատեսման բաժնի երկրատեղեկատվական համակարգերի գծով հրահանգիչ՝ Տաթևիկ Ղազարյանին` փ/ծ լեյտենանտի կոչում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել