Համաձայն «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այսօր որոշեց.
- հիմնադրել «Ռազմավարական Նախաձեռնությունների Կենտրոն» հիմնադրամ,
- հաստատել «Ռազմավարական Նախաձեռնությունների Կենտրոն» հիմնադրամի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի,
- «Ռազմավարական Նախաձեռնությունների Կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Ալեքսանդր Խաչատուրյանին,
- պետական գրանցման պահից «Ռազմավարական Նախաձեռնությունների Կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն նշանակել Ալեքսանդր Խաչատուրյանին,
- լիազորել Ալեքսանդր Խաչատուրյանին իրականացնելու «Ռազմավարական Նախաձեռնությունների Կենտրոն» հիմնադրամի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցման հետ կապված աշխատանքները,
- «Ռազմավարական Նախաձեռնությունների Կենտրոն» հիմնադրամի գրանցման հետ կապված ծախսերը կատարել պետական բյուջեի հաշվին։
Նախագիծը ներկայացրեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը շեշտեց, որ այս կենտրոնը չափազանց կարևոր է երկրի համար:
Իրավաբան.net