Բոլոր նախարարություններին և գերատեսչությունների ղեկավարներին վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանձնարարեց ամփոփել մինչ այս տրված հանձնարարականներն ու տարվա վերջում ավարտել աշխատանքները:
Երկրորդը նա հանձնարարեց պատրաստել տարվա հաշվետվությունները, ինչպես նաև մշակել միջոցառումներ և գերական խնդիրներ, ծրագրեր 2017թ. համար՝ նշելով կոնկրետ պատասխանատուներին:
Բացի այդ, Կարեն Կարապետյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին հանձնարարեց ավարտել մարզերի անձնագրի ձևավորումը, որտեղ ֆիքսվում են բոլոր այն ցուցանիշները, որոնք բնութագրում են մարզը, նա հանձնարարեց նաև կորդինացնել մարզերի հետ աշխատանքները:
Գործադիրի ղեկավարը նաև նշեց, որ զբոսաշրջության և ավիացիայի կոմիտեները տվել են առաջարկություններ վիզաների հայեցակարգերի վերաբերյալ, ուստի նա ԱԳՆ-ին խնդրեց քննարկել այդ հարցը և լուծումներ անել:
Իրավաբան.net