Կառավարության նոր որոշմամբ փակ բաժնետիրական ընկերություն լուծարվեց

Կառավարությունն այսօր որոշեց լուծարել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը:

Այս որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով կստեղծվի լուծարման հանձնաժողով:

Նոր որոշմամբ նաև սահմանվեց, որ «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի և այլ պահանջների իրավունքները վերապահվելու են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.

 «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքի առկայության դեպքում այն հանձնվելու է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

Նշենք, որ ընկերության ստեղծման հիմնական նպատակն էր եղել` կազմակերպել գազի նախկին համակարգի ընկերություններից փոխանցված դեբիտորական և կրեդիտորական պարտքերի սպասարկումը, առևտրա-միջնորդական գործառնությունների իրականացումը, կապված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի համալրման նպատակով ռուսական կողմին հանձնված գույքի դիմաց ստացվող բնական գազի ներկրման և իրացման հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել