Մասնակի արդարացման դատական ակտ Կենտրոնի դատարանում

Փաստաբան Մարինե Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչ. շրջ-ների ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր Մ.Մարտիրոսյան), իմ պաշտպանյալ Մ.Ս.-ի վերաբերյալ քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդ-ի 2-րդ մասով և 118-րդ հոդ-ով, կայացրեց մասնակի արդարացման դատական ակտ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդ-ի 2-րդ մասով ճանաչելով և հռչակելով Մ.Ս-ի անմեղությունը»:

Մեզ հետ զրույցում փաստաբանը մանրամասնեց, որ ամբաստանյալը մեղադրվում էր բնակարանի անձեռմխելիությունը խախտելու և տուժողին ծեծելու համար: Դատախազը՝ որպես պատիժ միջնորդել էր 80 հազար դրամ տուգանք. «Կարևորն այն է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածով սկսել են միատեսակ մոտեցում ցուցաբերել»,- նշեց մեր փաստաբանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել