«Երևանի օլիմպիական մանկապատանեկան համալիր մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն կստեղծվի: Նման նախգիծ արդեն ընդգրկվել է կառավարության վաղվա նիստի օրակարգում: Նշվում է, որ ՊՈԱԿ-ը նպատակ ունի կենտրոնացնելու մարզաձևերի միաժամանակ մի քանի տեսակներ՝ խաղային և ոչ խաղային:
Ըստ նախագծի՝ «Երևանի օլիմպիական մանկապատանեկան համալիր մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծումը հնարավորություն կտա նպաստելու համալիր մարզաձևերի զարգացմանն ու հանրայնացմանը, ինչպես նաև համակարգելու համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի աշխատանքները և արդյունավետ օգտագործելու բյուջետային հատկացումները։
«Երևանի օլիմպիական մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՊՈԱԿ-ի ստեղծմանը հաջորդող քայլերից է բյուջետային հայտում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (այսուհետ՝ ՀԱՕԿ) ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված սպորտդպրոց-հիմնարկին հատկացվելիք 35.862.200 դրամի գումարը 2017 թվականի հունվարի 1-ից նախատեսել որպես «Երևանի օլիմպիական մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՊՈԱԿ-ի ֆինանսական միջոցներ:
Նախագիծը կներկայացնի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:
Իրավաբան.net