Իջևանի տներից մեկում սպանության և սպանության փորձի մեղադրանքներով հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 20-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները Իջևան քաղաքի Մայիսի 28 փողոցի տներից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1986 թ. ծնված Արթուր Խ.-ին, որը դեկտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 2-րդ մասի, 6-րդ կետի և 34-104 հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի, 1-ին և 6-րդ կետի մեղադրանքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել