Այրվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենա. կա տուժած

Դեկտեմբերի 20-ին, ժամը 16.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցի թիվ 4 շենքի բակում այրվում է «Nissan» մակնիշի ավտոմեքենա, առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է «Mercedes» մակնիշի 34 SO 320 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ Մ. Գ.) թափքի ստորին հատվածը՝ մասամբ: Ձեռքի շրջանում այրվածք է ստացել Ա. Ս.-ը (մոտ 30 տարեկան). տուժածը հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.28-ին, մարվել՝ 17.40-ին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել