Երևանի քաղաքապետարանը գնումների մասին 14-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն հետաքրքիր «գնում» է կատարել:
Քաղաքապետարանը Արգիշտիի 1 հասցեի վարչական շենքում հասարակական կարգի պահպանության համար աշխատակիցներ են հարկավոր եղել:
Ըստ պայմանագրի պետք է ապահովվեր.
>Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 3-րդ հարկում՝ Երևանի քաղաքապետի աշխատասենյակի հարկաբաժնի /վերելակի կողմից/ մուտքի հասարակական կարգի պահպանությունը,
>իրականացվեր որոշ շրջանակի անձանց շենքի /հարկաբաժնի/ տարածք մուտք գործելու սահմանափակում,
>ապահովվեր Երևանի քաղքապետարանի վարչական շենքի 3-րդ հարկում գույքի պահպանությունը։
>պահակետային ծառայությունը պետք է իրականացվեր յուրաքանչյուր օր 12-ժամյա գրաֆիկով՝ ժամը 09։00-ից 21։00-ը։
Ծառայության համար տարվա կտրվածքով տրամադրվելու էր 6.447.600 դրամ: Այսինքն՝ ամսական 537.300 դրամ:
Նույն պայմանագրով ևս մեկ գործարք է իրականացվել, ըստ որի հասարակական կարգի պահպանություն պետք է իրականացվեր Փ.Բուզանդի 1/3 հասցեի վարչական շենքում:
Այստեղ պետք է ապահովվեր՝
> Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում ապահովել ոստիկանության թվով երեք պահակետ, 2×24 ժամյա և 1×8 ժամյա /ժամը /09։00-ից 18։00-ը/ ժամանակակարգով՝ ոստիկանության ծառայողների միավորներով։
> որոշ շրջանակի անձանց շենքի տարածք մուտք գործելու սահմանափակում
> գույքի պահպանությունը:
Այս ծառայության համար նախատվել է 30.186.200 դրամ:
Ընդհանուր առմամբ պայմանագրով ծախսվել է 36.633.800 ՀՀ դրամ, իսկ ծառայությունն իրականացվել է «ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ–ձեռնարկությունների պահպանության գնդի» կողմից:
Ալիսա Չիլինգարյան