Ս.թ. դեկտեմբերի 15-ին ավարտվել է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության կողմից հայտարարված՝ հայ նշանավոր բանաստեղծ, քնարերգու Համո Սահյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի նախագծի 2-րդ բաց մրցույթը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մրցութային հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ մրցույթի հաղթող է ճանաչվել քանդակագործ Տիգրան Մուրադյանի հեղինակած գործը: Հուշարձանը տեղադրվելու է Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում գտնվող շատրվաններին հարակից տարածքում: