Մոսկվայում ևս մեկ դիվանագետ է սպանվել

ՌԴ արտաքին գործերի նախարարության Լատինական Ամերիկայի հարցերով վարչության ղեկավար Պյոտր Պոլշիկովը սպանվել է. այս մասին հայտնում է  РЕН ТВ-ին: Այս տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել: Տեղեկությունը տրամադրող աղբյուրը տրամադրել է նաև Պոլշիկովի լուսանկարները:

Աղբյուրը հայտնել է, որ մոսկովյան բնակարանում հայտանաբերվել է տղամարդու դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով: Սենյակում հայտանաբերվել է երկու պարկուճ: Ատրճանակը հայտանաբերվել է լոգարանի լվացարանի տակ:

Բնակարանում եղել է նաև նրա կինը: Այս պահին երկու վարկած է դիտարկվում՝ սպասնություն և ինքնասպանություն: Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել