Այսօր զինված անձը ներխուժել է Անկարայում գտնվող Ժամանակակից մշակույթի թանգարան և կրակել Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի վրա, ինչի արդյունքում վերջինս մահացել է:
ՌԴ ԱԳՆ-ից հաստատել են դեսպանի մահվան լուրը:
Նշենք, որ դեպը տեղի է ունեցել «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի ժամանակ: Երբ ելույթ է ունեցել Կառլովը, ցուցասրահ է ներխուժել մի երիտասարդ և սկսել բղավել՝ որ առանց մեռնելու դուրս չի գա սրահից:
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին և թուրքական Hurriyet-ը:
Րոպեներ անց համացանցում է հայտնվել Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի վրա կրակելու տեսանյութը: