ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման և ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար երաժիշտ-երգահան, պրոդյուսեր Անաստաս Ալեքսեյի Միկոյանին (Ստաս Նամին) (ՌԴ) պարգևատրել Բարեկամության շքանշանով»: