«Երեխաների պարանոցների շրջանում վնասվածքներ են հայտնաբերվել». Սոնա Տռուզյան

Սպիտակում այսօր տեղի ունեցած դաժան դեպքով նոր մանրամասներ են հայտնի: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մինչ այս հայտնել էր, որ 1971 թ. ծնված կինը հայտնաբերվել է կախված՝ բնակելի շենքի շքամուտքում, իսկ տանը՝ նրա երկու մանկահասակ երեխաները՝ մահացած։

Քիչ առաջ տիկին Տռուզյանը մեզ փոխանցեց, որ երեխաների մարմնին բռնության հետքեր են հայտնաբերել. «Դատաբժիշկները զզնության արդյունքում երեխաների պարանոցների շրջանում վնասվածքներ են հայտնաբերվել: Նախնական տվյալներով՝ երեխաները բռնի մահվան զոհ են դարձել»,- ասաց ՔԿ նախագահի խորհրդականը:

Նշենք, որ կինն իր երեխաների հետ նշված տանը բնակվել է վարձակալական հիմունքներով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել