Երևանի ցածրադիր գոտում -20…-21 աստիճան է գրանցվել. Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Անցած գիշեր ունեցել ենք խիստ ցածր ջերմային ֆոն, օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով գերազանցել է այս օրերին երբևիցե գրանցված բացարձակ նվազագույն արժեքները:
Այսպես, Աշոցք -33, Գյումրի, Ծաղկահովիտ -30, Հրազդան, Ապարան -28, Տաշիր, Գավառ, Ստեփանավան -25…-26, Արարատյան դաշտ -19….-22, Երևանի ցածրադիր գոտում -20…-21, Բարձրադիր գոտում -16…-18 աստիճան ցուրտ: Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կլիմայական նորմայից ցածր է 10-15 աստիճանով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել